Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Փետրվարի 4-ը` Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Փետրվարի 4-ը` Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած 2005 թվականից:

 

Օրվա նպատակը այդ գլոբալ խնդրի վրա հասարակության ուշադրությունը գրավելն է, հիշեցնել, թե որքան վտանգավոր և տարածված են ուռուցքային հիվանդությունները:


Քաղծկեղով հիվանդ լինելը ողբերգություն է: Սակայն մասնագետները հայտնում են, որ մեր ժամանակներում լավ հայտնի են քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառները, և դա հնարավորություն է տալիս կանխել նոր դեպքերի մոտավորապես 1/3-րդը: Վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերումը բուժման հաջողության հնարավորություն է:

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում քաղցկեղի կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության իրականացումը առողջապահության առաջնահերթ խնդիրներից է: Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում:

 

Հիմք ընդունելով ԱՀԿ մոտեցումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում: Միջազգային փորձը փաստում է, որ քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները:

 

2015 թվականից մեկնարկել են ՈՎՀ վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրը, որի բաղադրիչներից է արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերումը, սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները, շականակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը:


Բժշկությունը կանգնած չէ իր տեղում. օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդներն ամեն տարի կատարելագործվում են, և,  հնարավոր է, որոշ ժամանակ անց հայտնվեն այդ սարսափելի հիվանդության բոլոր ձևերի դեմ պատվաստանյութեր: Մինչ այդ բժիշկները խորհուրդ են տալիս  չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները, և վարել առողջ ու ակտիվ կենսաձև:

Սկզբնաղբյուր. calend.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 4-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը
Փետրվարի 4-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը

Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 30-ը Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի օրն է
Հունվարի 30-ը Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի օրն է

Այս օրերին սովորաբար հեքիաթներ են պատմում Ձմեռ Պապիկի և Ձյունանուշի մասին: Այն մասին, թե ինչպես Ձյունանուշը սիրո աստվածուհի Լելիի քմահաճույքով սիրեց մի մարդու և Գարնան գալստյան պատճառով Հյուսիս չհեռացավ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1953 թ. հունվարի 30-ին, հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը
1953 թ. հունվարի 30-ին,  հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը

Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է
Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման տարելիցի օրը, որի հիմնական նպատակն է կոչ անել դադարեցնելու միջուկային զենքի մրցավազքը, կրճատելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 28-ը՝ Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր
Հունվարի 28-ը՝ Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր

Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 25 –ը՝ Առանց ինտերնետի միջազգային օր
Հունվարի 25 –ը՝ Առանց ինտերնետի միջազգային օր

Ինչպես հայտնի է, տոնական օրերի շարքում մի այսպիսի տոն կա՝ Ինտերնետի օր, բայց պետք չէ նաև անտեսել ևս մեկ՝ բավականին անսովոր մի տոն. այն է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է (International Hug Day):
Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է (International Hug Day):

Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ  մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 17-ին նշվում է Գյուտարար երեխաների օրը
Հունվարի 17-ին նշվում է Գյուտարար երեխաների օրը

Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day), հայտնում է calend.ru-ն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հին Նոր տարի
Հին Նոր տարի

Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է
Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ը, առանց չափազանցման, կարելի է անվանել  «ամենաքաղաքավարի» տարեթվերից մեկը. այսօր նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 6-ը Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է Հայաստանում
Հունվարի 6-ը  Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է Հայաստանում

Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և  Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ամանոր
Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...

Ամեն ինչ տոն օրերի մասին
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ
Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ

Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում  Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ